ABC Flashcards
Վերադիր ծախսեր
Անուղղակի ծախսեր են, անորոշ են, և բաշխումը ինքնարժեքին պետք է դատենք կողմնակի չափորոշիչներով, որևէ խելամիտ բազայով:
Մենեջմենթի հարմարության համար ձեռնարկությունը բաժանում ենք ծախսային կենտրոնների
Դրանք ձեռնարկության առանձին ստորաբաժանումներ են (ֆիլիալ, ակտիվների մի խումբ, մի արտադրատեսակի արտադրություն)
Անուղղակի ծախսերի բաշխման տրադիցիոն մեթոդը
- Որոշել վերադիր ծախսերը՝ լուսավորություն, ջեռուցում, հեռահաղորդակցություն, վարձակալություն, տրանսպորտ
- Բաժանել ձեռնարկությունը ծախսային կենտրոնների
- Ծախսերի առաջնային բաշխում՝ վերադիր ծախսի բաշխումը ծախսային կենտրոններին
- Ծախսերի երկրորդային բաշխում՝ օժանդակ կենտրոնների ծախսերի բաշխումը արտադրական կենտրոններին
- Կլանում (ժամ, հատ, հասույթ)
ABC activity based costing
Ինքնարժեքի հաշվառում ֆունկցիաների հիման վրա: Արտադրական ֆունկցիանեէը ռեսուրսներ են սպառում, իսկ արտադրանքները ֆունկցիաներ են պահանջում
ABC ով ստացվում է ավելի ճշգրիտ և արդարացի ինքնարժեք, որն ավելի լավ է արտացոլում այն ջանքերը, որոնք պահանջվել են տարբեր արտադրատեսակներ արտադրելու համար: Կապլանը ելնում էր նրանից, որ ծախսը ծագում է, երբ դու աշխատում ես, ծախսը ծագում է գործունեությունից
Անուղղակի ծախսերի բաշխում ըստ ABC մեթոդի
1 Ընտրում ենք կրիչ, որը համապատասխանում է մյուս մեթոդի ժամը, կգ:
2 Որոշում ենք թե ամեն մի կրիչին ինչքան է ծախսից բաժին ընկնում
3 Ծախսերը բաշխելուց հետո վերլուծում ենք արդյունքը և համեմատում տրադիցիոն մեթոդով ստացված արդյունքների հետ
4 վերլուծելու համար կարող ենք կրիչները հաշվարկել նունքանակ տեսականու համար տարբերությունը ամփոփ տեսնելու համար
Գնորոշում և շահութաբերություն
Անցումը ABC մեթոդին կարող է զգալիորեն փոխել ինքնարժեքները և եթե գինը որոշվում է ինքնարժեք պլյուս եղանակով, ապա վաճառքի գները նույնպես կփոխվեն։
Սակայն պետք է դիտարկել նաև մրցակցության խնդիրը։
Որոշ դեպքերոմ նաև շուկան է որոշում գները, հետևաբար ցանկացաց փոփոխություն կբերի հասույթի և սահմանային շահույթի փոփոխության։
Եթե վերադիրները էական մասով հաստատուն են
Ապա բիզնես վճիռներ կայացնելիս նրանց հաշվի առնել պետք չէ: Անցումն ABC ի կարող է փոխել միավորի հաշվարկային շահույթը, սակայն ավելի կարևոր է միավորի սահմանային շահույթը:
Ավանդական և ABC տարբերություն
Նախկինում անուղղակի ծախսերը բավականին սերտորեն առնչվում էին աշխատույժին կամ մեքենաներին և կազմում էին ինքնարժեքի աննշան մասը և փոքր ազդեցություն ունեին: Արտ գործընթացների համակարգչայնացման հետ որակի վերահսկման, մարքեթինգային անուղղակի ծախսերի մասնաբաժինը մեծացավ: ABC ավելի ճիշտ գնահատող մեթոդ է միավորի ինքնարժեքը հաշվարկելիս